00:00:00

Իրաքից եկած տաք հոսանքների հետևանքով ջերմաստիճանը ևս 2-4 աստիճանով կբարձրանա

14:46, 30 օգոստոս 2022 Հասարակություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր