Սեպտեմբերի 15-ին աշխարհում նշվում է ժողովրդավարության միջազգային օրը։ Այն սկիզբ է դրվել 2007 թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւով, որը խրախուսում է կառավարությունների կողմից ժողովրդավարության շուրջ համախմբումը եւ դրա ամրապնդումը։
Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովը հայտարարում է շարադրությունների մրցույթ հայաստանյան ավագ դպրոցների աշակերտների համար՝ հետեւյալ թեմաներով.
- «Ի՞նչ կփոխեիք, եթե լինեիք պատգամավոր։ Ի՞նչը կլիներ առաջին բանը, որը կանեիք»
- «Ժողովրդավարությունը որպես նախապայման՝ ապագա Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար»
Մրցույթի մասնակիցները կարող են ընտրել վերոնշյալ թեմաներից միայն մեկը:
Հաղթողները մեկ օրով կհրավիրվեն Ազգային ժողով, կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կանցկացնեն աշխատանքային օրը խորհրդարանական պրակտիկանտների եւ ֆելոուների հետ։
Ուշադրություն. շարադրությունները պետք է լինեն մինչեւ 500 բառ եւ պետք է ուղարկվեն [email protected] էլ. հասցեին՝ մինչեւ սեպտեմբերի 7-ը ներառյալ։
Նամակի մեջ պարտադիր է նշել հետեւյալ տեղեկատվությունը՝
- անուն, ազգանուն
- մարզ եւ քաղաք/համայնք
- դպրոց եւ դասարան
- հեռախոսահամար
- էլ. հասցե: