00:00:00

Դավիթ Անանյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ. Հարությունյանը հեռացավ

15:33, 17 մայիս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնանկ կարվի, եւ նրա փոխարեն կնշանակվի ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Այսօր Կառավարության նիստում արդեն  համապատասխան ազատումը եւ նշանակումը կատարվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ: «Պարոն Հարությունյանը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին, և մենք որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի, և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,-ասաց նա: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ Վարդան Հարությունյանին այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Անանյանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին աշխատանքի համար, ապա Փաշինյանն էլ ասաց, որ սպասում էր, որպեսզի վերջում շնորհակալություն հայտներ: Ապա Փաշինյանը նշեց, որ նոր նախագահ Դավիթ Անանյանն էլ մինչ այս զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Վարդան Հարությունյանն էլ իր հերթին շնորհավորեց նորընտիր կառավարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր