00:00:00

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է

15:25, 17 մայիս 2018

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։ ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն տեղեկացրել է նաև, որ ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ում իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և հարկադիր կատարողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիմումատուին ծանուցել են կատարողական վարույթի մանրամասները։ Դրանից բացի, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղորդել է քաղաքացուն հաշվեհամարի աշխատավարձային լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնել հարկադիր կատարման ծառայություն։ Արդյունքում, արգելանքը կիրառվել է աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր