Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է։ Երաժիշտը կդառնար 49 տարեկան։ Սիրելի արտիստի ընկերները, գործընկերներն ու երկրպագուները ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում կիսվում են նրա հետ համատեղ լուսանկարներով ու հուշերով՝ շեշտելով նրա ներկայությունը յուրաքանչյուրի կյանքում։
Երգչի ծննդյան առթիվ Instagram-ում հրապարակում է արել նաեւ նրա որդին՝ Արմանը։ Նա հայրիկի հետ տեսանյութ է տեղադրել եւ գրել․
«Շնորհավոր, իմ անփոխարինելի հայրիկ։ Դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում»։