Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացուն, տուժածներ չկան, հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
«Զինված անձը վնասազերծված է,տուժածներ չկան....»,- նշել է փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ Ուժայինները սկսել էին հատուկ օպերացիա և մտել շենք: