00:00:00

Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը

14:05, 17 մայիս 2018

Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա, ամփոփելով իր պաշտոնավարման երրորդ օրը, մասնավորապես, գրել է. «Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք: Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում: Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը: Ընդունեցի նաեւ Նաթան արքեպիսկոպոսին: Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները: Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր