«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից հետո փլատակների տակից դուրս է բերվել 4-րդ զոհի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Քիչ առաջ փլատակների տակից փրկարարները դուրս է բերել մոտ 50 տարեկան կնոջ դի։
Այս պահին զոհերի թիվը 4-ն է»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետեւանքով զոհվել են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը և Ջեմմա Նազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։