00:00:00

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա

15:45, 08 օգոստոս 2022 Քաղաքականություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։ 

Գործընթացը վերաբերում է նաեւ նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում եւս կհրապարակվի:

Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։

Թե խոսքը մասնավորապես ո՞ր գույքի մասին է՝ դատախազությունը առայժմ չի մանրամասնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր