00:00:00

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. պաշտպան

14:57, 08 օգոստոս 2022 Քաղաքականություն

Անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,- գրել է Վ.Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր:

Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր