Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկել են Շախմատի Օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց և կանանց ընտրանիների միջև, հայտնում է chess24.com կայքը։
Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:
Հայաստանի հավաքականը առավելության է հասել 7 թիմի նկատմամբ՝ Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և պարտվել է Ուզբեկստանի ընտրանուն:
9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: