00:00:00

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. ըստ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակցի՝ մահացածի որդին մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն

08:00, 07 օգոստոս 2022 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:20 –ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ ժամը 23:13-ին կանչով մեկնել են Պուշկինո գյուղի տներից մեկը, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացուն:

Ահազանգողը հայտնել է նաև, որ մինչ իրենք հասել են նշված հասցե, այդ քաղաքացին արդեն մահացած է եղել:

Այդ ժամանակ նշված հասցեում մահացած  Ֆ. Ճշմարիտյանի որդիներից մեկը մեղադրել է իրեն իր հոր մահվան մեջ ՝ անհիմն վիճաբանել, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով վնասվածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր