00:00:00

Մահшցել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը

13:45, 06 օգոստոս 2022 Իրավական

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր», - ասել է Կուրղինյանը։

Նշենք, որ ԱԱԾ ծառայող Սամվելը գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ Նա Ապարանի կրակոցների երրորդ զոհն է։

Հունիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել էին 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը և Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր և աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։

Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի` վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։

Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։ Դեպքի առթիվ հարուցված քրգործով կալանավորվել է մեկ անձ` Հայկ Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր