00:00:00

Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան

15:27, 05 օգոստոս 2022 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ավետիք Չալաբյանի գործով դատալսումների դռնբաց նիստը։

Նախոր նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց 3 ամիս ժամկետով։

Այսօրվա նիստի ընթացքում Ավետիք Չալաբյանն ասաց, որ ծանոթացել է դատարանի որոշմանը, որի մեջ իրեն կալանավորելու որևէ փաստական հիմք վկայակոչված չէ։

«Դուք երկու օր առաջ  ինձ անձնական ազատությունից զրկել եք առանց  վկայակոչելու որևէ փաստական հիմք, այս որոշման մեջ  որևէ փաստական հիմք չկա, բացի ձեր սուբյեկտիվ վերլուծությունից»,- դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ այս որոշմամբ ոչ թե կալանավոր է, այլ այս  երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում է. «Ունենալով պատանդի  կարգավիճակ, ես այցելելու եմ այս դատական լսումներին միայն մեկ  նպատակով.  ես այս դատարանի  իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելում եմ այս լսումներին որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»։

Չալաբյանների պաշտպաններից մեկը նշեց, որ եթե դատարանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանն ինչ-որ ձեւով խոչընդոտել վկաների հարցաքննությանը կամ ներազդեցություն ունենալ նրանց վրա, ապա պաշտպանական կողմի դիրքորոշումը հետեւյալն է՝ սկզբում իրականացնել վկաների հարցաքննությունը, որպեսզի բացառվի հանգամանքը, որ Չալաբյանը կարող է խոչընդոտել, որովհետեւ հարցաքննված վկայի խոչընդոտելը անմտություն կլինի, հետո նոր անցնել գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը:

Ի վերջո, դատարանը սահմանեց հետեւյալ հերթականությունը. «Սկզբից հետազոտվլու են մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները՝ մեղադրանքի կողմից նշած հաջորդականությամբ՝ գործի ապացույցներ, վկաների ցուցմունքներ, վերջում մեղադրյալների հարցաքննություններ: Այնուհետեւ հետազոտվելու են պաշտպանության կողմի  ներկայացրած ապացույցները, վկաների ցուցմունքները:

Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը կարող է լրացվել»,-ասաց դատավոր Մարտիրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր