00:00:00

Հատուկ օպերացիա․ «Միրաժ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցներ արձակողը

07:55, 03 օգոստոս 2022 Իրավական

Հուլիսի 30-ին Երևանում «Միրաժ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել և  ոստիկանության Սևանի բաժին են բերման է ենթարկվել 28-ամյա Բաբկեն Գ․-ին, գրում է shamshyan.com-ը։

Վերջինս կասկածվում է հուլիսի 29-ին Սևանի թերակղզու հարավային լողափի տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակելու մեջ։ 

Բաբկեն Գ․-ն հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, և նրան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզի ոստիկանները տեղեկություն էին ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վեճ է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր