Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նշված անձինք բռնություն կիրառելով, ամուսիններից հափշտակել են 10 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 400 հազար դրամ և բջջային հեռախոսները։ Այդ ամենը նրանք հափշտակել են ննջասենյակից։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Պառավյանը։
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա․ Ներկարարյանը Ստեփանավանում հայտնի անհատ ձեռներեց է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։