00:00:00

Շուտով երևի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն

21:35, 01 օգոստոս 2022 Քաղաքականություն

Պաշտոնապես հաստատվեց, որ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։

Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես, թշնամին ավելի է լկտիանում։

Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն։

Դուք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձրել եք «ճ» դասի կիսասուբյեկտ։

Բանակի հերն անիծեցիք,4-5 միլիարդի զենք ու զինամթերք թիղեցիք թշնամուն, հիմա էլ կասեք՝ նախկինները գցեցին մեր գրպանը։

Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք…

Ասեմ…

Հեղափոխություն արեցիք, որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք ու Հայաստանը թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա դարձնեք։

Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է, հա՞»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր