00:00:00

ՊՆ-ն հերքում է Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում լարված իրադրության մասին լուրերը

16:55, 01 օգոստոս 2022 Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունը NEWS.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեց լուրերը, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է։

Ավելի վաղ թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել էր, որ լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր