00:00:00

Լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում. Գեղամյան

16:47, 01 օգոստոս 2022 Քաղաքականություն

Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու եւ գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի եւ անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։ Այս մասին գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։

Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաեւ Սյունիքը։

Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվելու դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից»,- Տելեգրամում գրել է Գեղամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր