00:00:00

Հայտնի Մնացական Մարտիրոսյանը կշարունակի քննել Ավետիք Չալաբյանի գործը

14:30, 01 օգոստոս 2022 Քաղաքականություն

«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդությունը մերժվեց:

Նշենք, որ Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ բացարկի հիմքեր կան։ Նա հիշեցրեց, որ դատարանին ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել և խնդրել չստանձնել վարույթ, քանի որ դրան նախորդած դատավարական գործողություններն ապօրինի են եղել։

«Առաջին դատական նիստից հետո մենք արդեն ունեինք կանխակալ կարծիք, որ դատարանն անտեսելու է մեղադրական եզրակացությունում առկա խախտումները։ Ձեր գործողությունները ականջալուր չեն մեր խնդրանքներին, պահանջներին։ Տպավորություն է, որ դատարանը չունի նպատակ դատավարության շրջանակում լուծման ենթակա հարցերը իրապես լուծելու»,- ասել է Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր