00:00:00

Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել». քաղաքագետ

10:53, 01 օգոստոս 2022

«Հայ աղջիկ երեխու Հայաստան մուտքի արգելքը, ով պետք է մասնակցի Սյունիքում կազմակերպվելիք ՀՅԴ երիտասարդական ճամբարին 
վախ չէ սեփական իշխանության համար, 
դա քաղաքական անհանգստութուն չէ, որ այդ միջոցառումը կարող է PR-վել, 
դա հայրենասիրական արարքի և հայրենիքին նվիրված լինելու մոդելի կանխում չէ, որը կարող է վարակիչ դառնալ այլ նվիրյալ սփյուռքահայ երիտասարդների համար
դա սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի արտահայտություն չէ:
Դա նույնիսկ ՀՅԴ նկատմամբ քաղաքական դիրքորոշման խստացման արտահայտում չէ: 
Գիտե՞ք ինչու, որովհետև վերը նշված բոլոր քաղաքական կանխարգելիչ քայլերի հեղինակը և որոշողը կլիներ ՀՀ իշխանությունը: Ցավոք մեր դեպքում այլևս այդպես չէ, քանի որ ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանի», իսկ իրականում «հարճության դարաշրջանի» գինը որոշվում է Հայաստանից դուրս, իսկ այս իշխանությունը այդ գինը վճարողն է ու հնազանդ իրականացնողը: Ցավոք իրավիճակը Հայաստանի սուվերենության առումով առավել քան ողբերգական է: 
ՀՀ իշխանության կողմից ձեռնարկվող այս բնույթի բոլոր գործողություններն այլևս պետք է դիտարկել և գնահատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի անպատասխան  մնացած հայտարարության կոնտեքստում: 
«Ցավոք, Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»: 
Կանխվում են 
Հ.Գ. Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել»:

 

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆբ էջից

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր