ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է մի խումբ ՀՅԴ-ականների՝ Հայաստան մուտքն արգելելուն։
«Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի:
Չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլը ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի:
Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում:
Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ:
Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը արգելվեց հայրենիք:
Ակնհայտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև:
Հիմա հարց իրավապահ մարմիններին՝ կարո՞ղ եք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից՝ չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չկանգնենք:
Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները:
Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝ հայաթափի Արցախը, թրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն:
Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ», - հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։