«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Իսպանիայում հանգստի ընթացքում։ Իրինան պատկերված է ամուսնու հետ․ զույգը կադրում ջերմ գրկախառված է։ «Hacienda Na Xamena-ն, իսկապես, ամենահեքիաթային վայրն է, որը մենք երբևէ այցելել էինք: Ֆանտաստիկ մի վայր, որը գտնվում է Իբիցա կղզու անհավանական վայրում: Մեկուսացված լինելով քաղաքակրթությունից՝ այն ունի գերազանց հարմարություններ, ամեն օր կարող ես ականատես լինել եւ վայելել անմոռանալի մայրամուտներ»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։