Յուրի Շատունովի շիրիմին երկրպագուների հոսքը չի դադարում, նրանք անգամ շոուներ են կազմակերպում երգչի շիրիմի մոտ։
Այդ պատճառով երգչի գերեզմանը հսկում են զինված անվտանգության աշխատակիցներ։ Սակայն, Շատունովի թողած ժառանգությունում ոչ ամեն ինչ է հարթ: KP.ru-ի փոխանցմամբ՝ պարզվել է Շատունովի պարտքերի ցանկը․ նա 77,7 հազար ռուբլու չվճարված հաշիվ է ունեցել։ Այս գումարը ներառում է եկամտահարկերը, Մոսկվայում բնակարան ունենալու 2018 թվականի անդորրագիրը, ինչպես նաև վճարումների ուշացման համար տույժերը։
Շատունովի պարտքերի համար պատասխանատվություն են կրելու իրավահաջորդները։ Ավելին, եթե պարտքը երկար ժամանակ չմարվի, այն կարող է հասնել դատարան և կալանք կդրվի երգչի թողած ժառանգության վրա։
Հիշեցնենք, որ ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել էր 48 տարեկան հասակում՝ հունիսի 23–ին։