00:00:00

Թանգարանային գիշերը կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800- ամյակին

03:00, 17 մայիս 2018 Մշակույթ

Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշերը» կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: «Որպես կանոն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համայնքային թանգարանները միանում են Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա ծրագրին: Թանգարանները հանդես են գալիս հետաքրքիր ծրագրերով: Քանի որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, հետևաբար Երևանի պատմության թանգարանը, ավանդական ծրագրերից բացի, ներկայանալու է հետաքրքիր միջոցառմամբ: Թանգարանային գիշերը ներկայացվելու է խորհրդանշական գորգ, որը պահվելու է Երևանի պատմության թանգարանում»,-ասել է Գևորգ Օրբելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր