Մահացել է դերասան Դեւիդ Ուորները, որը խաղացել է «Տիտանիկ» ֆիլմում։ Այս մասին գրում է StarHit-ը՝ հղում անելով The Sun-ին։
Մի քանի ամիս առաջ 80-ամյա դերասանը հայտնվել է Դենվիլ-հոլ ծերանոցում, որը գտնվում է Լոնդոնի Հիլինգդոն թաղամասում։ Սա առանձնահատուկ վայր է, որտեղ մասնագիտական հոգածություն է ցուցաբերվում դերասանների եւ թատերական մասնագիտությունների ներկայացուցիչների համար։
«Ծանր սրտով հայտնում ենք, որ դերասան Դեւիդ Ուորները … մահացել է քաղցկեղից հուլիսի 24-ին։ Վերջին 18 ամիսների ընթացքում նա ախտորոշումն ընդունել է իրեն բնորոշ բարեհաճությամբ եւ արժանապատվությամբ»,- ասվում է դերասանի ընտանիքի հայտարարության մեջ։
Ուորները խաղացել է ավելի քան 200 դեր։ Բացի «Տիտանիկ»-ից, նա հանդես է եկել նաեւ «Գահ», «Կորուսյալ աշխարհ», «Կապիկների մոլորակ» եւ այլ կինոնկարներում։