Արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան երեկ՝ Վարդավառի օրը ալկոհոլի ազդեցության տակ դարձել է երկու ավտովթարի պատճառ, սակայն մեզ հայտնի է դարձել, որ միայն ավտովթարները չեն, որ պետք է հասարակության բացասական արձագանքին արժանանան: Կատարվածի առնչությամբ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ առաջին ավտովթարը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում։
Մարզպետը հարվածել է մեքենային և առանց կանգնելու փախել է դեպքի վայրից, վթարի ենթարկված մեքենայի վարորդը ոստիկաններին հայտնել է փախուստի դիմած և իրեն հարվածած մեքենայի պետհամարնիշերը ինչից հետո ոստիկանները հետախուզում են հայտարարել, արդեն Դիլիջանի թունելից դուրս գալու ճանապարհին ոստիկանները հայտնաբերել են օրինազանց վարորդին, սակայն վերջինս չենթարկվելով ոստիկանների կանգնիր հրամանին շարունակել է երթևկել ալկոհոլի ազդեցության տակ վտանգի ենթարկելով մյուս քաղաքացիների կյանքը: Ոստիկաններին են միացել նաև մարզային մյուս ոստիկանական և պարեկային խմբերը, բայց մարզպետին բռնել այդպես էլ չի հաջովել: Չարենցավան քաղաքում արդեն եկրորդ մեքենային հարվածելուց հետո ոստիկաններին հաջողվել է նրան բռնել: Արդեն Չարենցավանում պարզվել է, որ այս վթարների մեղավորը Գեղարքունիքի մարպետն է ոստիկանները անմիջապես զեկուցել են և նախարարի հրամանով տեղում զրկել են վարորդական վկայականից: Մարզպետը կատարել է մի շարք խախտումներ մասնավորապես, հարվածել և դեպքի վայրից փախել է ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել, մեքենան վարել է ոչ սթափ վիճակում այդ կերպ վտանգելով մյուսների կյանքը: Այս ամենի համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ Վահե Ղազարյանը բարարվել է միայն վարորդական վկայականից զրկելու հրամանով:
Irakanum.am