Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնությունը Լաս Վեգասում գրանցելուց հետո որոշել են մեղրամիսն անցկացնել Փարիզում: «Daily Mail»-ը գրում է, որ նորապսակներին դերասանի դուստրերի՝ 16-ամյա Վայոլեթի և 13-ամյա Սերաֆինայի ուղեկցությամբ նկատել են Ելիսեյան դաշտերի ռեստորանում:
Երգչուհին կարմիր զգեստով է եղել, դերասանը` դասական սև կոստյումով։ Զույգը մի քանի ժամ անցկացրել է բացօթյա տարածքում ու պարային ակումբում, իսկ հետո մեկնել է հյուրանոց:
Նորապսակներին նկատել են նաև ձեռք ձեռքի բռնած։ Թվում է, թե պապարացիները նրանց ընդհանարապես չեն խանգարում։ Համացանցում հայտնված տեսանյութում զույգը համբուրվում է։
Հիշեցնենք, որ բաժանումից 17 տարի անց` 2021-ի մայիսին, լուր տարածվեց, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վերամիավորվել են։ Ապրիլին Լոպեսը հայտարարեց Աֆլեքի հետ նշանադրության մասին։
20 տարվա ծանոթությունից հետո նրանք ամուսնացան հուլիսի 16-ին։