00:00:00

«10 օրից մեր թիմով պետք ա մեկնեինք Հունաստան, բայց էլի պակասեցինք․․․»․ մահացել է Մենչի և Հայկոյի ընկերը

20:53, 20 հուլիս 2022 Շոուբիզնես

Պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, այս օրերին Երևանում է։ Նա ցավալի լուրով է կիսվել՝ նշելով, որ կորցրել է մտերիմ ընկերներից մեկին։ Մենչը լուսանկարներ է հրապարակել, իսկ դրանց կից գրել է հետևյալը․

«10 օրից մեր թիմով պետք է թռնեինք Հունաստան` մեր ամենամյա, հերթական հանգստին։ Բայց էլի պակասեցինք։ Հով ջան,  ախպեր ջան, իրար հետ կյանք ենք ապրել։ Աստված հոգիդ լուսավորի։ Չեմ հավատում, Հով»։

Նշենք, որ տվյալ արխիվային լուսանկարում նաև Հայկոն է, ով նույնպես Մենչի ընկերախմբից էր։ Պրոդյուսերը հաճախ է խոսում Հայկոյի մասին՝ նշելով, որ նա իր մտերիմ ընկերներից մեկն էր։ Նա շատ ծանր է տարել Հայկոյի կորուստը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր