00:00:00

Սերգեյ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին նմանակելու եւ իրեն հայհոյողների մասին

00:43, 17 մայիս 2018 Քաղաքականություն

Օրերս մեծ քննադատության է արժանացել դերասան Սերգեյ Դանիելյանը: Դերասանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար նմանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեսանյութեր է հրապարակում կամ ուղիղ եթեր մտնում: Բազմաթիվ օգտատերերի վիրավորական եւ հայհոյախառն մեկնաբանությունների եւ դրանց շուրջ դերասանի վերաբերմունքի մասին ՀԺ-ն զրուցել է վերջինիս հետ: - Սերգեյ, ձեզ արդեն քանի օր է քննադատում եւ վիրավորում են՝ Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար: Անկախ ամեն ինչից, ձեր էջում շարունակում եք հրապարկումները: Պատրա՞ստ եք ավելի սուր եւ գռեհիկ քննադատություններ լսել, թե՞ պարզապես ուշադրություն չեք դարձնում: - Գցում եմ պատիս իմ հետևորդների համար: Դա հումոր է, որը ես կշարունակեմ անել, իսկ ով հոգեբանական կամ դաստիարակչական խնդիր ունի, դա իր խնդիրն է: Իմ ու իմ նմանների խնդիրը չէ: Այդպիսի մարդիկ շատ կան, ոչ միայն մեր հասարակությունում, այլև ամեն տեղ: Քննադատությունները նորմալ եմ համարում, ժողովուրդը վերջապես սիրված վարչապետ ունեցավ եւ համարում են, որ տաբու է այդ ամենն իրենց համար, բայց ոչ ինձ համար: - Ազատ մտքի, ազատ կամքի տեր մարդ եք ձեզ համարումցանկացած իրավիճակներում: Հիմա էլ, երբ ժողովուրդը, վերջապեսգոհ է, որ կարողացել է իր ուզած մարդուն տեսնել իշխանությանգլխին, դուք շարունակում եք ազատություն դրսևորել անկախ նրանից՝ դա իրենց դուր կգա, թե՝ ոչՁեր այս քայլը ինչ-որ բանապացուցելու միտում ունի: - Ես ապրում եմ այնպես, ինչպես միշտ եմ ապրել, ոչ ոք չի կարող ինձ ստիպել այլ կերպ ապրել, բնականաբար, եթե չլինի բռնի, կոպիտ որևէ պետական ուժ: Անգամ այն ժամանակ էլ ես աշխատում էի ինչ-որ բան անել, երբ ռեժիմն այլ էր: Ես աշխատում էի հնարավորինս հասանելի եւ լսելի լինել: Երբեք ոչ մեկին չեմ վիրավորել, պարզապես եղել է հումոր, տվյալ դեպքում սա հումոր է, ոչ թե սատիրա, որովհետև առաջ սատիրա էր, քննադատության արժանի շատ բան կար, բայց հիմա՝ դեռ ոչ: Այս պահին առանձնապես քննադատելու բան էլ չկա, որովհետև դեռ նոր է կառավարություն ձևավորվում, բայց հումոր կարելի է անել: Դա նույնն է, ինչ Բրեժնևի ժամանակ հումոր էին պատմում, մարդկանց բռնում տանում էին. ես համաձայն չեմ այդպիսի երկրում ապրել: - Դուք երբեմն անդրադառնում եք մեկնաբանություն անողներին եւ ձեր էջում անվանական նշում նրանց, որոշ որակումներ տալիս: Դա ի՞նչ նպատակով է արվում, ձեզ պարզապես հունից հանո՞ւմ են, թե՞... - Հասարակությանը եւ հատկապես իմ օգտատերերին ցույց տամ, որ կան այնպիսի մարդիկ, որոնք բավականին ագրեսիվ են, բավականին բարդույթավորված, բուժման կարիք ունեն, եւ մենք նրանց կբուժենք: Մինչև վերջերս «կարմիր խնձոր»-ի մասին խոսելն էլ էր ամոթ Հայաստանում: Հիմա զարգացել են, էլ ամոթ չէ: Դա էլ կանցնի: - Համեմատաբար, դրական մեկնաբանություններում ձեզ անգամ առաջարկում էին Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել՝հերթափոխով ուղիղ եթեր մտնել, նշումոր ե՛ւ իրենք ուրախ,հանգիստ կգնան քնելու, եւ՛ դուք երկուսով շատ չեք լարվի: - Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ավելի լուրջ հարցեր ունի, չեմ պատրաստվում նմանատիպ հիմար հարցերով իրեն անհանգստացնել: Մեր վարչապետը թող աշխատի, տեսնենք՝ ինչ ենք անում: Անելիքներ շատ կան: - Շարունակելո՞ւ եք նույն տեմպով տեսանյութեր անել: - Իհարկե, շարունակելու եմ, երբ սիրտս տա, երբ ուզեն, կանեմ: Իմ հետևորդներին չեմ թողնի առանց ծիծաղ, առանց ժպիտ: Եվ մի բան էլ ասեմ, լավ մեկնաբանություններ գրողները հնարավոր է՝ ավելի քիչ են, որովհետև միշտ չէ, որ մարդը լավ բան է գրում. նայեց, ժպտաց՝ անցավ: Ամենահետաքրքիրը գիտե՞ք ինչն է. մեծ մասը գրում է ռուսատառ, անմակարդակ եւ գռեհիկ բառապաշարով: Կարծում եմ՝ կամաց-կամաց կշտկվեն: Նման մեկնաբանություն անողները իմ հանդիսատեսը չեն՝ ինչ խոսք, բայց մեր քաղաքացիներն են, որոնք պետք է աստիճանաբար սովորեն, որ իրենք ջունգլիներում չեն ապրում, պետք է հասկանան, որ Հայաստանը նորմալ դեմոկրատական, նոր կայացող երկիր է: Իսկ մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն կայացնենք, որպեսզի բոլորը այստեղ իրենց լավ զգան, որովհետև շատերը չեն զգում, որ երկար տարիներ իրենց վատ են զգացել: Բոլորին՝ վատերին, լավերին, աննորմալներին, նրանց, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ են թույլ տալիս, իրենց եւ մյուսներին ցանկանում եմ լավ կյանք, առողջություն, խոհեմություն, ու թող մարդիկ չմոռանան, թե մի ժամանակ առաջ ինչի համար էին հավաքվել Հրապարակում ու թե ինչպես էին պայքարում իրենց ազատ, անկախ երկրի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր