00:00:00

Կաշառք առաջարկելու համար ձերբակալել են մեքենայի ուղևորին

11:39, 19 հուլիս 2022 Իրավական

Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։

Վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։
Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր