00:00:00

Տեր- Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման

20:05, 17 հուլիս 2022 Իրավական

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռուբմի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։
Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
 
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի առանձնատանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ է տեղադրված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր