00:00:00

«Mercedes C»-ն բախվել է «ԳԱԶել»-ին. կան տուժածներ

02:59, 03 մարտ 2018 Իրավական

Մարտի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 99 UU 299 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 2000 թ. ծնված Ռ. Բ.) բախվել է թիվ 49 երթուղին սպասարկող կայանած «ԳԱԶել» մակնիշի 1536Տ պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ժ. Մ.), այնուհետև գազատար խողովակին և կողաշրջվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1996 թ. ծնված Մ. Հ.-ը և 1995 թ. ծնված Վանք Մին Յուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են համապատասխանաբար «Արմենիա» ՀԲԿ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Մ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վանք Մին Յուինը՝ կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր