Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է, թե որն է իր գեղեցկության գլխավոր գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Հիսուներկուամյա դերասանուհին ասել է, որ գրավչությունը պահպանելու համար օգտագործում է արեւապաշտպան կրեմ եւ մաշկի շիճուկ, սակայն առողջ ապրելակերպի գաղտնիքը օրական յոթից ինը ժամ լիարժեք քունն է։ Այդ ժամանակ, ըստ նրա, օրգանիզմը երիտասարդանում է։
Նա հավելել է, որ սկսել է նաեւ ավելի շատ հոգ տանել իր մասին, ինչը եւս դրականորեն է ազդել նրա ինքնազգացողության եւ տեսքի վրա։ Երգչուհին հորդորել է գնահատել լիարժեք քունը, անկախ աշխատանքային գերհագեցած գրաֆիկից եւ ժամանակ տրամադրել հանգստի համար։