Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին վերադարձնել դիմակային ռեժիմը՝ COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով:
Այս մասին հայտնում է Sky News-ը։
Նա ասել է, որ աշխարհի երկրները պետք է «կիրառեն ստուգված միջոցներ, ինչպիսիք են դիմակային ռեժիմը, բարելավված օդափոխությունը եւ թեստավորման եւ բուժման արձանագրությունները»:
«Ես մտահոգված եմ, որ COVID-19 — ի դեպքերի թիվը շարունակում է աճել, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում Առողջապահության եւ բուժաշխատողների ծանրաբեռնված համակարգերի վրա», - ասել է նա: