Էդմոն Մարուքյանին վճարում են հայ հարկատուները, եւ տրամաբանորեն, նա՝ որպես հատուկ հանձնարարականների դեսպան, պետք է արտաքին աշխարհի հետ աշխատի միջազգային հարաբերությունների ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերության եթերում Էդմոն Մարուքյանի՝ ընդդիմությանը տված գնահատականները։
Ընդդիմադիրը, մասնավորապես, առաջարկեց ուշադրություն դարձնել Մարուքյանի գործունեությանը։ «Ի՞նչ միջազգային հարաբերություններով է զբաղվել պարոն Մարուքյանը։ Ես կասեմ՝ նա կուսակցական հրավեր է ստացել Լիբերալ-դեմոկրատներից եւ մասնակցել ինչ-որ սեմինարի։ Պետության հաշվին նա մասնակցել է կուսակցական միջոցառմանը։ Սակայն ես չեմ կենտրոնանա Էդմոն Մարուքյանի վրա, քանի որ նա չէ հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրը նրա տերերի մեջ է»,-ասաց Աշոտյանը։
Նա հիշեցրեց նաեւ Մարուքյանի հայտարարությունները։ Նա, մասնավորապես, ասել է, որ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է։ Միաժամանակ, այսօր ընդդիմության նախկին առաջնորդը փորձում է արդարացնել գործող իշխանության քաղաքականությունը։
«Իսկ ակնկալիքները, որ ընդդիմությունը պետք է ինստիտուցիոնալ լինի, առնվազն ծիծաղելի են։ Ի՞նչ ինստիտուցիոնալիզմի մասին է խոսքը, երբ Հայաստանում չկան ինստիտուտներ։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող է ընդդիմությունը ինստիտուցիոնալ աշխատանքով զբաղվել մի պետությունում, որտեղ այս նույն ինստիտուտները ոչնչացվում են։ Սա կրկես է մեկ ծաղրածուի՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ»,-եզրափակեց ՀՀԿ ներկայացուցիչը։