00:00:00

Սյունիքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 4 իրանցի, նրանք կասկածվում են Երևանում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ. Shamshyan.com

20:51, 13 հուլիս 2022 Քաղաքականություն

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին Երևանի և Սյունիքի իրավապահները դարանակալել են, ապա կանգնեցրել որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները  Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա  Հուսեին Դ.-ին և  32-ամյա Ալի Ա.-ին:

Վերջիններս ավազակային  հարձակում կատարելու կասկածանքով  բերման են  ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի  252 հոդվածի  2-րդ մասի  3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող գրասենյակներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր