ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է երկրում առկա քաղաքական ճգնաժամին, իշխանությանը և իշխանությանը սպասարկող ուժերին. «Ինչո՞ւ են հիմա նորից կախվել ընդդիմությունից... Իհարկե, ընդդիմությունն այս ընթացքում, իր սխալներով հանդերձ, կայացրել է ՀՀ-ում մի փաստ, որ կա քաղաքական ճգնաժամ, որն արձանագրվում է նաև միջազգային գործընկերների և թշնամիների կողմից:
Ակնհայտ է, որ ընդդիմության կողմից բարձրաձայնած և համաժողովրդական աջակցություն ստացած ազգային օրակարգը մնացել է և՛ Նիկոլի, և՛ Նիկոլին սպասարկողների, և՛ Նիկոլի աշխարհաքաղաքական տերերի կոկորդին»: