00:00:00

Իրականում 14 պատգամավոր կզրկվի մանդատից․ ինչ է մտածել իշխանությունը

15:00, 13 հուլիս 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վաղը՝ հուլիսի 14-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կքննարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ Իշխանությունը ըստ նախագծի ցանկանում է ընդդիմադիր 33 պատգամավորի զրկել մանդատից։ Ցանկից բացակայում են Իշխան Զաքարյանը, Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև Արգիշտի Գևորգյանն ու Մարտուն Գրիգորյանը։ Վերջին երկուսը  նոր են մանդատը ստացել։

Սակայն Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՔՊ-ն հակված չէ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկելու մանդատից։ Ըստ այդմ՝ կա որոշում ՍԴ դիմել բացառապե այն պատգամավորների հարցով, որոնք վերջին շրջանում հանդես են եկել խիստ քննադատություններով, ինչպես իշխանության առանձին ներկայացուցիչների, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Մեզ ասացին, որ խոսքը ընդամենը 13-14 պատգամավորի մասին է։ Մյուսների մասով ասվելու է, որ նրանց բացակայությունները շատ անշան են հատել թուլրատրելիի սահմանը, և տրվում է հնարավորություն։ Այս քայլով Նիկոլ Փաշինյանը երկու հարց է լուծում, ազատվում է առավել սուր ելույթ ունեցող  գործիչներից՝ Իշխան Սաղաթելյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հակոբյան, Սեյրան Օհանյան, Գեղամ Մանուկյան, Աննա Մկրտչյան, և հերթական անգամ փորձ անում պառակտել ընդդիմությանը։ Եթե մեկ տասնյակ պատգամավորի զրկեն մանդատներից, իսկ մյուսները շարունակեն պահպանել իրենց պատգամավորական մանդատները, իշխանությունը հերթական անգամ հաջողություն կգրանցի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր