00:00:00

Ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար․«Արդարություն»

22:52, 12 հուլիս 2022 Քաղաքականություն

Այսօր  կայացել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։ Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների վերաբերյալ։

Ըստ կուսակցության հաղորդագրության՝ փաստվել է, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։

Հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր