00:00:00

Նիկո՛լ, դու նույնիսկ նամուսով ասֆալտ անել չես կարող․ շիրակցիները ճանապարհ են փակել

15:55, 12 հուլիս 2022

Արդեն մեկ ժամ է, Շիրակի մարզում համայնքային նշանակության ճանապարհ են փակել՝ պահանջելով կառավարության անդամներին։  Խոսքը Բագրավան-Ջրափի ճանապարհի մասին է։ 

<<Մեզ խաբեցին մինչեւ վերջ։ 2018-ից հետո սպասում ենք, որ գոնե ճանապարհ կսարքեն, բայց, Նիկո'լ, դու դաժե ճանապարհ ասֆալտել չես կրնա, ուր մնաց մյուս հարցերը>>,-բողոքում են ցուցարարները։ 

Բագրավանի, Ջրափիի ու հարակից գյուղերի բնակիչները անհապաղ հանդիպում են պահանջում։ 

Նշենք, սակայն, որ մինչ այս պահը քաղաքացիների հետ չի հանդիպել անգամ մարզպետարանի ներկայացուցիչներից որևէ մեկը:  

Տեղում աշխատում են ոստիկանական խմբեր, ովքեր հորդորում են քաղաքացիներին ճանապարհ բացել կուտակված մեքենաների համար։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր