Ես այդ գրառմանը, նաեւ այդ խնդրին տեղյակ եմ. սա շատ ցավոտ խնդիր է, որովհետեւ պատերազմից հետո, երբ հաշմանդամության կարգերը մարդկանց տրվել են, սահմանված կարգով կա ժամանակահատված, որից հետո մարդիկ պետք է անցնեն փորձաքննություն:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ 44-օրյա պետարազմում ոտքը կորցրած լեյտենանտ Արամ Քալանթարյանի հաշմանդամության կարգը փոխել են ու զրկել հատուցումից:
Նախարարը նշեց, որ քաղաքական որոշման արդյունքում չի տրվում հաշմանդամության կարգը. «Կա հիվանդությունների դասակարգիչ, որը հաստատվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Երբ մեր բժիշկները պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց կարգը երկրորդից դարձնում են երրորդ, դա արվում է համաձայն այդ դասակարգիչների: Այսինքն իր առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա պետք է դիտարկել դրական դինամիկա: