Սարիկ Մինասյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն:
Գրառման մեջ ասված է.
«Սի՛րելի ընկերներ, 2022 թվ. հուլիսի 4ին անցկացված մրցույթի արդյունքում ճանաչվել եմ հաղթող և հուլիսի 8-ից նշանակվել եմ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնին։
Իմ աշխատանքային փորձը, գիտելիքներն ու մարդկային որակները կօգնեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հարազատ գյումրեցիներիս։
Շնորհակալ եմ վստահության համար»։
Նշենք, որ Սարիկ Մինասյանը ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր էր։