00:00:00

Վահրամ Դումանյանի կիրակնօրյա անլրջությունը

16:13, 11 հուլիս 2022

Հուլիսի 9-ին՝ շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ Հիսուս- Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքի արարողությունը։ Այս իրադարձությանը, ինչպես հայտնի էր նախորդել էր կառավարության նիստը, որի ժամանակ էլ գործադիրը հավանության էր արժանացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված նախագիծը, ըստ որի Քրիստոսի արձանը կկառուցվի հենց այդ լեռան վրա։ Նկատենք, որ գործադիրի այդ օրվա նիստին ներկա են եղել ինչպես Էկոնոմիկայի, այնպես էլ ԿԳՄՍ նախարարները։ Վահան Քերոբյանը նաև Հատիս լեռան վրա էր և լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ մոնումենտալ հուշարձանի կառուցումը տնտեսական բում է առաջացնելու մեր երկրում։

Ու այս համատեքստում առնվազն զարմանալի ու տարօրինակ է ԿԳՄՍ նախարարության կիրակնօրյա դիրքոշումը, որն իհարկե այսօր արդեն մասնակի խմբագրվել էր։ Զավեշտալի է, որ Վահրամ Դումանյանի ղեկավարած կառույցը հայտարարարում է, որ կառավարության  նիստում քննարկված նախագծի վերաբերյալ տեղեկացել են մամուլից ու հետո այն խմբագրում։ Սա մեղմ ասած անլուրջ է, գրեթե նույն ձև ինչպես ինքը՝ Դումանյանն ու նրա գործընկերները։ Անհասկանալի է, ինչու՞ ԿԳՄՍՆ-ն որոշեց դեմ գնալ կառավարությանը, կամ ավելի կոնկրետ ինչու՞ Դումանյանը հինգշաբթի օրը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստում, երբ նախագիծն էր քննարկվում որեւէ ծպտուն չհանեց, ավելին որեւէ կերպ դիրքորոշում չհայտնեցին շաբաթ օրը, երբ Դումանյանի գործընկեր Քերոբյանը նախագիծը գովաբանում էր և դա արեց միայն կիրակի օրը։ Կա արդյո՞ք հակասություն Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Դումանյանի միջև։ Այս թեզն իհարկե տեսականորեն կարող է գոյություն ունենալ, բայց դժվար թե ճշմարտացի լինի։ Նիկոլ Փաշինյանի կաբինետի որեւէ անդամ մեկ գրամ համարձակություն չունի սեփական տեսակետ հայտնելու, առավել ևս ընդդիմանալու նրան։ Այս ամենը պարզելու հնարավորություն դեռ կունենանք։

Հիմա այն մասին, որ արձանի տեղադրման գաղափարն առավել խիստ են քննդատում մեր երկրում արևմտամետ հայացքներով աչքի ընկնող հասարակական ու քաղաքական գործիչներ, ուժեր, որոնք իհարկե իրենց գործունեության ամբողջ ընթացքում երկրի համար որեւէ արդյունավետ արժեք չեն ստեղծել, բայց իրենց թույլ են տալիս «հեղինակավոր» կարծիք հայտնել, այն հրամցնելով իբրև թե բացարձակ ճշմարտություն։ Այս կլասիկ մոտեցումը ծիծաղելի է, հատկապես, երբ նայում ես նույն այդ անձանց անցած քաղաքական ճանապարհը։ Սա էլ ըստ էության ունի իր «տրամաբանական» բացատրությունը։ Այն պայմանավորված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած կուսակցության ակտիվ և ազգանվեր գործունեությամբ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր