Ամեն օր քաղաքի փողոցներում է հայտնվում մի նոր շուն. ոմանք բարձրաձայնում են շների քանակի ու ագրեսիվության, ոմանք՝ կենդանիների պաշտպանության մասին: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայքում։
««Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ն ամեն օր տեղափոխում, հետազոտում, ստերջացնում ու պատվաստում է տասնյակ շների: Մի մասին նաև քնեցնում են, բայց դա արվում է բացառապես Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում, օրինակ՝ լեյշմանիոզ, ժանտախտ հիվանդությունների առկայության ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: