00:00:00

Հայաստանի սուրբ հողն ասես ուժի վայր լինի, այստեղ ես երազանք պահեցի․ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանից նոր տեսանյութ է հրապարակել

19:32, 04 հուլիս 2022 Շոուբիզնես

Ռուսական էստրադայի աստղերից Ֆիլիպ Կիրկորովը նախօրեին ընտանիքի ու ընկերների հետ այցելել էր Գեղարդ, եղել նաև Գառնու հեթանոսական տաճարում։

 

Այսօր նա Ինստագրամի իր էջում խոսել է իր այցի մասին՝ նշելով, որ երեկ կարծեց 37 տարով հետ են գնացել ու վերադարձել են 1985 թվական՝ ճամփորդություն Հայաստանի պատմական վայրերով։

Նա ներկայացրել է այն վայրերը, որտեղ ժամանակին ելույթ է ունեցել Ալլա Պուգաչովան, տեսանյութում ներառելով նաև կադրեր Պուգաչովայի համերգներից ինչպես Գառնիում, այնպես էլ «Հրազդան» մարզադաշտում

 

«Այս հողի վրա՝ Գառնիում տեղի ունեցավ Ալլա Պուգաչովայի հեղափոխական հայտնվելը և «Паромщик» երգի առաջին կատարումը, որն արագ հիթ դարձավ։

(Մի գաղտնիք կասեմ) Ալլան այն ժամանակ ենթադրում էր, որ Ռեզնիկի «Իմ տարիները» բանաստեղծությունների հիման վրա գրված հեղինակային երգը կդառնա հիթ, բայց հայտնի դարձավ «Паромщик»-ը։ Այո, այնքան հիանալի է։

Հայաստանի սուրբ հողն ասես ուժի վայր լինի։ Իհարկե, այստեղ գտնվելով ես երազանք պահեցի․․․ նոր հիթի մասին: Թող երաժշտության պատմության այս կարճ էքսկուրսը ձեզ հետ տանի դեպի 80-ականների հրաշալի ժամանակները, երբ Ալլա Պուգաչովայի յուրաքանչյուր երգ սենսացիա էր դառնում: Արարում և ստեղծում էր երկրի երաժշտական պատմությունը:

Նույնիսկ այդ բեմում հայտնվելը տաբատով  և այն ժամանակ Դանիայից նման համարձակ հանդերձանքով ներկայանալը համարձակություն էր: Ալլան միշտ եղել է խիզախ ու ազատ խոսքերով ու գործերով։ Այդ իսկ պատճառով կա նման ժողովրդական սեր։ Նա փրկեց նրանց հուսահատությունից երկաթե վարագույրի ժամանակաշրջանում: Միակը։ Ախ, ժամանակներ… Մեկ երկիր… Նայեք այս Հրազդան մարզադաշտին։ Մոտ 100 հազար ուրախ դեմքեր լեգենդար համերգին։ Եզակի համերգ, Միությանը հավասարը չկար։

Ալլան այստեղ ելույթ է ունեցել 1984 թվականին, իսկ «Когда я уйду» երգով կադրերը ներառվել են«Когда я уйду» ֆիլմում, ավելի ուշ նա խոստովանեց. «Դա միակ նմանատիպ համերգն էր։ Երբ ինչ-որ բանում տխրում եմ կամ վստահ չեմ, վերանայում եմ «Հրազդան» մարզադաշտի ելույթը։

Ինչպես ասել է մեծերից մեկը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի ժամանակի մեքենա. այն, ինչ մեզ տանում է դեպի անցյալ, հիշողություններն են. այն, ինչ ձեզ տանում է դեպի ապագա, երազանքներն են «... Հիմա մեկնում ենք երազանքների հետևից»,- գրել է Ֆիլիպը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր