00:00:00

ՔԿՀ-ում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ Կարեն Անդրեասյանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

13:18, 30 հունիս 2022 Իրավական

Կալանավորված անձ Ա.Շ-ն մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կալանավորված անձի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխին, վնասվածքների առկայության փաստն արձանագրվել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի ներկայացուցիչների կողմից:

 

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի մոտ նման առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում պարտավոր էր կազմել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն և անմիջապես փոխանցել իրավասու քննչական մարմին, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:

 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ցուցումով հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն՝ պարզելու մեղավոր անձանց շրջանակը՝ հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր