00:00:00

Վայոց ձորի մարզային վարչության ստորաբաժանումներում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

07:54, 29 հունիս 2022 Իրավական

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։

Արդյունավետ էր Ջերմուկի բաժնի ծառայողների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Ջերմուկի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ականանետի ականի, իսկ Եղեգնաձորի բաժնում՝ «Իժ» հրացանների կամավոր հանձնման դեպքեր։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր