00:00:00

ԵՄ-ն մտադիր չէ արգելափակել Լիտվայի տարածքով Կալինինգրադ ռուսական ապրանքների տարանցումը․ Բորել

18:12, 23 հունիս 2022 Աշխարհ

ԵՄ-ն մտադիր չէ արգելափակել Լիտվայի տարածքով Կալինինգրադ ռուսական ապրանքների տարանցումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, գրում է Financial Times-ը։

«Մենք չենք ցանկանում արգելափակել կամ խոչընդոտել երթեւեկությունը Ռուսաստանի եւ Կալինինգրադի միջեւ»,-ասել է Բորելը եւ հավելել, որ ԵՄ-ի միջոցները պետք է իրականացվեն «խելացի կերպով»։

«Կա երկու նպատակ՝ կանխել պատժամիջոցների շրջանցումը եւ չշրջափակել երթեւեկությունը։ Երկուսն էլ պետք է հնարավոր լինի, եւ մենք աշխատում ենք դրա վրա»,-հավելել է նա:

Հունիսի 20-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրազիեն։  

Լիտվան, իր հերթին, հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ չի սահմանել, քանի որ նման արգելք նախատեսված է ԵՄ պատժամիջոցներով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր