00:00:00

Դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատ կարձակվեն

21:06, 22 հունիս 2022 Իրավական

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ՀՅ Դաշնակցության Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին եւ անդամ Ալեքսան Ալեքսանյանին։ Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ ապօրինաբար բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը եւ անդամ Ալեքսանյանը։

 

Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել Ալեքսանյանին և Մխիթարյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր